
Լեհաստանն աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին:
«Մենք կարծում ենք, որ դաշինքի դռները պետք է բացվեն բոլոր այն երկրների համար, որոնք ընդունում ու կատարում են ՆԱՏՕ-ի անդամակցության արժանիքներն ու պարտականությունները: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը։ Այս երկրներին դաշինքից դուրս թողնելը վտանգ կստեղծի կայունության պահպանման հարցում»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կուխչինսկին: