
«Վրաստանի պատրիարքարանի գույքի եւ սեփականության բաժնի ղեկավար Գիորգի Մամալաձեի ձերբակալման մասին Պատրիարքը քաջ տեղյակ է»,- այս մասին Բեռլինից Վրաստանի հանրային հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում հայտարարել է թեմի առաջնորդ հայր Յակոբը:
Հայր Յակոբի խոսքերով, բոլորը սպասում են այս սարսափելի հանցագործության հետաքննության արդյունքներին.
«Դժվար է խոսքերով փոխանցել մեր զայրույթը: Երբ կժամանենք Թբիլիսի, մենք էլ կընդգրկվենք հետաքննության մեջ: Մենք էլ ունենք որոշ տեղեկատվություն: Եթե որևէ մեկը, ինչ-որ հանցանք է գործել, մեր կողմից ևս անուշադրության չի մատնվի: Այս հարցում որևէ բանի վրա աչք փակել չի կարելի: Գիտեմ նորին Սրբության բնավորությունը, նա ասելու է` «ներել բոլորին», սակայն շատ հնարավոր է թույլ չտանք նրանց Վրաստանում ապրել և արտասահման արտաքսենք»: