
Այսօր՝ փետրվարի 7-ին, մեկնարկեց Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգի ամենակարևոր թեմաներից մեկը, դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի փաթեթի քննարկումն է, որին երկրի նախագահը վետո էր դրել և նկատողություններով ետ ուղարկել խորհրդարան:
Գարնանային նստաշրջանին կքննարկվեն նաև գաղտնի հետախուզական գործողությունների օրենսդրական փաթեթին վերաբերվող հարցեր: Օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է, այն հավանաբար օրենսդիրի բյուրոյին կներկայացվի հենց փետրվարի 7-ին: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն: