Մեկնարկեցին «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները

 

Թբիլիսիին մոտակայքում գտնվող «Վազիանի» 4-րդ մեքենավորված բրիգադում նոյեմբերի 10-ին մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները:

Զորավարժությունների բացման արարողության ընթացքում Վրաստանի Պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանին նշել է․«Այս զորավարժությունների անցկացումը  եվս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն  շարունակում է աջակցել  Վրաստանին: Պետք է նշել, որ ՆԱՏՕ-ն արժանի կերպով է գնահատում Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները»:

Զորավարժությունները նպատակ ունեն ապահովել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիությունը՝ բարձրացնելով  միջազգային խաղաղար առաքելություններում գործող զինվորականների գիտելիքները։  Զորավարժության հիմնական թեման ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորորշվելն ու գործելն է:

Հիշեցենենք՝ «ՆԱՏՕ-Վրաստան 2016»-ը  թվով 2-րդ համատեղ զորավարժությունն է: Առաջին զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին: Այն կրել է« Agile Spirit 2015» խորագիրը:  Տեղեկացնում է «newposts.ge»-ն:

Թողնել պատասխան