Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի է ունեցել գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որի սկզբում հնչել է պետական օրհներգը:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պատգամավորներին է ներկայացրել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: Գարնանային նստաշրջանի նիստում օրենսդիրները կքննարկեն Մանանա Կոբախիձեին Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը, ինչպես նաև դատական համակարգի փոփոխությունների օրինագծում նախագահի առարկությունները: Հիշեցնենք՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օրեր առաջ վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա:
Վրաստանի օրենսդիր մարմինը նույն նիստում նախատեսում է քննարկել նաև երեխաների որդեգրման մասին օրինագծերի փաթեթը: