Մեկնարկել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Բրյուսել:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Բրյուսելում կքննարկվեն Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման, գրանցված բարեփոխումների ընթացքի մասին հարցեր, Եվրամիություն-Վրաստան առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրի հետ կապված վերջին խնդիրները:
Ծրագրված հանդիպումների ընթացքում նախագահը եվրոպական գործընկերների ուշադրությունը կսևեռի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում օրեր առաջ անհասկանալի հանգամանքներում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցի վրա:
Գիորգի Մարգվելաշվիլին կհանդիպի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։