Մեծ Բրիտանիան Վրաստանում նոր դեսպան ունի

 

Վրաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Ջասթին Մակենզի Սմիթը Թբիլիսի է ժամանել:  Այս մասին «Interpressnews»-ին հայտնել են Վրաստանում Միացյալ  Թագավորության դեսպանատան մամուլի  ծառայությունից:

Դեսպանն իր ուրախությունն է հայտնել  Վրաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ.  «Որախ եմ, որ այստեղ եմ: Բախտս բերել է, որ մինչ այս մի  քանի անգամ եղել եմ  Վրաստանում և այժմ  այստեղ ապրելու և աշխատելու հնարավորություն ունեմ: Վրաստանն ու Մեծ Բրիտանիան  ամուր  բարեկամական հարաբերություններ ունեն:  Առաջիկայում  եվս հնարավոր է  այդ հարաբերություններն ընդլայնել  ու ամրապնդել»,- հայտարարել է դեսպանը:

Մակենզի Սմիթը դեսպանի պարտականությունների կատարմանը կանցնի  Վրաստանի նախագահին և Արտաքին գործերի նախարարին իր  հավատարմագրերը  հանձնելուց հետո:

Մինչ Վրաստանում դեսպան նշանակվելը Մակենզի Սմիթը դիվանագիտական գործունեությամբ էր  զբաղված Միացյալ Թագավորությունում: Նրա վերջին առաքելությունը  Մեխիկոյում էր, որտեղ նա  փոխդեսպան էր և առևտրի ու ներդրման հարցերով  տնօրեն:

Թողնել պատասխան