Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից. հրապարակվել են հանրաքվեի արդյունքները

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են հանրաքվեի վերջնական արդյունքները, պաշտոնապես հաղթել են Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները` 51.9%, 48.1% -ը կողմ է Եվրամիության կազմում մնալուն:

ԵՄ-ին`  Միացյալ Թագավորության անդամկցությունը դադարեցնելու  օգտին քվերակածների առավել մեծ թիվ գրանցվել է Անգլիայում և Ուելսում,  իսկ Լոնդոնում,  Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում հակառակ կարծիքն է: Հանրաքվեի արդյունքների հետ կապված՝ արդեն իրարամերժ  հայտարարություններ են հնչել:

Միացյալ թագավորության  «Անկախության կուսակցության» առաջնորդ Նայջլ Ֆարաջը հանրաքվի օրը համարել է Մեծ Բրիտանիայի «անկախության օր» և վարչապետ Դեվիդ Քեմերոնին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ: Եվրամիության կազմից դուրս գալուն դեմ քաղաքական գործիչները հանրաքվեի արդյունքները որակել են որպես աղետ:

arm143557009047

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարական տալու որոշում է ընդունել: Այս մասին նա ինքն է հայտնել լրագրողներին` ասուլիսի ժամանակ: Վարչապետն այս որոշումն ընդունել է  այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքնեերով գերակշռում են երկրի` Եվրամիությունից դուրս գալու կաղմնակիցները:

Քեմերոնը, ով կողմ է արտահայտվում երկրի` Եվրամիության կազմում մնալուն, հայտարարել է, թե հանրաքվեի արդյունքներից ելնելով` ճիշտ չի համարում մնալ «նոր վայր ուղևորվող երկրի  կապիտան»:  Նա ասել է, որ հոկտեմբերին Մեծ Բրիտանիան նոր  վարչապետ կունենա: Քեմերոնը  նաև ասել է, որ բրիտանացիների կամքը պետք է  հարգանքով ընդունել, նաև չի մոռացել հիշեցնել, թե ինքը ժամանակին հայտարարել է` Մեծ Բրիտանիան կապրի նաև առանց Եվրամիության:

95934«Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն պատմական պահ է, բայց ոչ հիստերիկ արձագանքի: Չի կարելի թաքցնել, որ մենք այլ արդյունք էինք ակնկալում. ես լիովին գիտակցում եմ ` ինչքան լուրջ և դրամատիկ է սա` պատմական տեսանկյունից: Դժվար է կանխատեսել այս իրողության հետևանքները` հատկապես Մեծ Բրիտանիայում , ուզում եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք այս նեգատիվ սցենարին»,-ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ըստ նրա `Եվրախորհրդի 27 առաջնորդները ցանկանում են պահպանել Եվրամիության ամբողջականությունը, հանրաքվեն Եվրոպայում իրավական վակուում չի ստեղծի, քանի որ մինչ Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալը, երկրի համար գործելու է եվրոպական օրենսդրությունը.  «Իսկապես , վերջին տարիները Եվրամիության պատմության մեջ ամենադժվարինը դարձան, բայց ես միշտ հիշում եմ հորս խոսքերը` այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»,- Եվրախորհրդի նախագահի խոսքերը մեջբերում ենք «Interpressnews»  լրատվականից:

Եվրամիությունը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին` հնարավորինս արագ սկսել միությունից երկրի դուրս գալու գործընթացը: Այս մասին հրապարակվել է Եվրախորհրդի պաշտոնական էջում: «Այս գործընթացում ցանկացած հապաղում ոչ արդարացված ավելացնելու է անորոշությունը», — ասված է հայտարարությունում: ԵՄ-ն պատրաստ է օպերատիվ կերպով սկսել բանակցություններ Լոնդոնի հետ, քանի դեռ դրանք չեն ավարտվի, Մեծ Բրիտանիան կհամարվի ԵՄ անդամ: Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնn, ընդհակառակը, այն մտքին է, որ պետք չէ շտապել, հաղորդում է «Ռոյթերս»-ը:

12552691_1107152435981803_1562631381269317005_n

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ևս անդրադարձել է Մեծ Բրիտանիայի հանրաքվեին:  Նախկին նախագահը կարծում է, որ Եվրոպան թուլության ժամանակաշրջան է ապրում, ինչը նշանակելու է գործարքներ Պուտինի հետ: «Բրիտանական հանրաքվեից հետո Եվրոպան թույլ ժամանակահատված է մտնում: Պորոշենկոյի ակնհայտ հաջողությունը `ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների երկարաձգումն է, մեզ պետք են իրական բարեփոխումներ:  Մենք պետք է իսկապես պետք լինենք Եվրոպային, այդ ժամանակ մեզնով ոչ թե առևտուր կանեն, այլ կխնդրեն` միանալ Եվրամոիւթյանը` Մեծ Բրիտանիայի փոխարեն»,-  գրում է Սահակաշվիլին ` իր ֆեյսբուքյան էջում:

Թողնել պատասխան