«Նախագահն ամենամյա ելույթում տարբեր հարցերի շուրջ իր տեսակետն է հայտնելու»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կախիանին։
Նա անդրադառնալով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթին, ասել է, որ մեծամասնության մեկնաբանությունները պարզ կլինեն ելույթից հետո։
Տեղեկացնենք՝ Վրաստանի խորհրդարանում այսօր Գիորգի Մարգվելաշվիլին հանդես կգա ամենամյա ելույթով, որին կհաջորդեն երկու ժամ տևողությամբ դեբատները։