
«Վրաստանում մեծամասնական ընտրակարգին կողմ են եղել միայն ու միայն խորհրդարանական մեծամասնության անդամները: Հերիք է իշխանական աթոռներին հայտնվի որևէ մեկը՝ իսկույն մեծամասնական ընտրակարգին կողմ կարտահայտվի: Երբ նրանք կորցնում են այդ աթոռը, կամ չեն կարողանում հասնել նրան, սկսում են դեմ արտահայտվել»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին:
Ըստ Ուսուփաշվիլիի՝ այս համակարգը ձեռնատու է իշխանության գլխին կանգնած կուսակցությանը, որը տիրապետում է ադմինիստրատիվ հսկայական ռեսուրսների:
«Շատ արագ նրանց մոտ առաջանում է իշխանական աթոռին ավելի երկար մնալու հիվանդագին ցանկություն: Այս համակարգը հարկավոր է շտապ փոխել նաև այն պատճառով, որպեսզի հետագայում խուսափենք պաշտոնյաների հնարավոր «հիվանդությունից»,- interpressnews.ge լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ուսուփաշվիլին: