
Ռուսաստանցի հայտնի էստրադային երգիչ Վալերի Մելաձեն իր 50-ամյա տարեդարձի շրջանակներում տևական ընդմիջումից հետո համերգային ծրագրով հանդես կգա Վրաստանում։
Մայիսի 7-ին նախատեսված է նրա համերգը մայրաքաղաք Թբիլիսիում (Սպորտի պալատում), իսկ ծննդավայր Բաթումիում (Արվեստի կենտրոնում) Մելաձեն հանդես կգա մայիսի 9-ին։
Տոմսերը, որոնց արժեքը կազմում է 40-350 լարի, կարելի է ձեռք բերել biletebi.ge կայքում: