Ռուսաստանցի էստրադային երգիչ Վալերի Մելաձեն իր 50-ամյա տարեդարձի շրջանակներում տևական ընդմիջումից հետո մայիսի 7-ին համերգային ծրագրով հանդես եկավ Թբիլիսիի «Սպորտի պալատում»:
Իր ստեղծագործական կյանքում առաջին մենահամերգը Մելաձեն ունեցել է 1992 թվականին: 1995-ին լույս է տեսել նրա առաջին սոլո ալբոմը: 2006-ին Մելաձեն ստացել է Ռուսաստանի փոփ արվեստի վաստակավոր երգչի կոչում:
Համերգի ժամանակ բեմից երգիչը նշեց, որ Թբիլիսիում առանձնահատուկ անհանգստությամբ է ներկայանում, վերջում այնուամենայնիվ հավելեց, որ համերգից գոհ է մնացել: Գոհ էր նաև հանդիսատեսը.
«Մենք ուղղակի հիացած ենք համերգով: Իր շքեղ ձայնով երգեց առանց ֆոնոգրամայի: Ամեն ինչ բնական ու հասարակ էր, այս զգացմունքների ներքո ուղղակի անհնար էր չպարել»:
«Ես Ղրիմից եմ, Թբիլիսիում իրականացավ իմ երազանքը․ Ես մասնակցեցի Մելաձեի համերգին»,-ասաց Ղրիմից հատուկ համերգի համար Թբիլիսի ժամանած տիկինը:
«Մելաձեի երգերը սկսել եմ լսել նրա երգելու պահից ևեթ: Թեհրանից հատուկ այս համերգի համար եմ Վրաստան ժամանել: Գիտեմ նրա բոլոր երգերը»,-ասաց Մելաձեի երկրպագուն՝ կատարելով նրա երգերից մի քառյակ:
Մայիսի 9-ին նախատեսվում է Մելաձեի համերգը Բաթումիում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: