Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադառնալով Գիա Ցերցվաձեի ձերբակալաման հարցով ընդդիմադիր գործիչների կողմից կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին՝ ասել է․«Զինվորին չհարգելու մեջ մեզ մեղադրում են նրանք, ովքեր 2008թ․ պատերազմի (ռուս-վրացական-խմբ․) մասնակիցներից գրեթե կեսին բանտերում են պահել» :
Կվիրիկաշվիին հիշեցրել է, որ երկրի կառավարությունը Ցերցվաձեի հարցով մի շարք հայտարարություններ է արել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կանի՝ կանխելու իր քաղաքացու Ռուսատանին արտահանձնումը․
«Վրաստանն իր քաղաքացիներին չի հանձնի այլ երկրի, հատկապես այն երկրին, որը ռազմաբազաներ ունի մեր տարածքում: Այստեղ հարցականներ ընդհանրապես չպիտի լինեն: Արդեն երկու օր է, մեր գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ամեն րոպե կապի մեջ է Ուկրաինայի իր գործընկերոջ հետ, եւ մենք հույս ունենք, որ Ուկրաինան Ցերցվաձեն չի հանձնի Ռուսաստանին» ,-ասել է Կվիրիկաշվիլին՝ ցավալի համարելով այն, որ ըննդիմությունը մշտապես ցանկանում է, որ կառավարությունն արդարանա իր առջև։
Հիշեցնենք՝ այս հարցի առընչությամբ ընդդիմադիրները երկրի իշխանություններին դավաճանության մեջ են մեղադրել։