Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Վրաստանի հարցերով միջկուսակցական բարեկամության խմբի անդամներին: Կողմերը խոսել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել նաև հետընտրական իրադարձություններին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:
Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանական բարեկամության խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավիճակի վրա: Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը: