Ուժգին քամու պատճառով՝ մարտի 9-ի երեկոյան ժամը 9-ից մինչև մարտի 10-ի առավոտյան 8-ը, Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է 58 հաղորդագրություն:
Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Թբիլիսիից ստացել են 53 հաղորդագրություն, այլ շրջաններից՝ 5:
«Թբիլիսիում վնասվել է 14 բնակելի տուն, 13 ծառ է ընկել, 2 փողոցային լուսավորման սյուն, 10 էլեկտրալար է վնասվել, 5 ավտոմեքենա, 4 կենտրոնական գազատար խողովակ, 5 գովազդային վահանակ: Մցխեթա-Մթիանեթիում վնասվել է 1 բնակելի տան տանիք: Աջարիա-Քեդա ավտոճանապարհին սողանքները վնասել են, արգելափակել ճանապարհը: Կախեթիում ևս վնասվել է 1 բնակելի տան տանիք: Իմերեթի-Ծկղալտուբո ճանապարհին հողակույտեր են, կոտրված ծառեր, արգելափակված է ճանապարհը», — գրված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ: