
Մարտի 29-ից մինչև 30-ը Վրաստանում անկայուն և անձրևային եղանակ է սպասվում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության հիդրոմետ ծառայությունից՝ նշելով, որ բարձր լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։
Մարտի 30-ին ուժեղ քամի կգրանցվի, Վրաստանի դաշտավայրերում օդի ջերմաստիճանն օրվա ընթացքում կնվազի մինչև +9 +14, լեռներում՝ +7 +12, առավել բարձր լեռնային գոտիներում՝ +4 +9 աստիճան։
Օդերևութաբանները մայրաքաղաք Թբիլիսիում ևս անձրև և քամի են կանխատեսում։ Մարտի 30-ին օդի ջերմաստիճանը կլինի +13 +15 աստիճան։
Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge