
Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և «կասեցման մեխանիզմի» վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Բրյուսելում: Այս մասին իր «Twitter- յան» էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի բյուրոյի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Մի քանի օր առաջ Յոզվյակը գրել է, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի Շենգենյան գոտի մուտք գործելը հավանաբար կգործի մարտի վերջից:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 2–ին Եվրախորհրդարանը Վրաստանի քաղաքացիների համար մուտքի ազատականացման հարցին կողմ էր քվեարկել: Այժմ այդ որոշումը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը, որի նիստը նախատեսվում է փետրվարի 27-ին: Հենց այդ օրը պարզ կդառնա վիզային ռեժիմի ազատականացման ճշգրիտ ամսաթիվը: