
Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Առկա տեղեկատվության համաձայն, քաղաքապետը ձերբակալվել է Մառնեուլիի բնակչի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար։ Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ստուդիա մոնիթորի» կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա:
«2018 թվականի հունիսի 11-ին հետաքննություն է սկսվել Մառնեուլիում Է. Ա.-ի նկատմամբ խմբակային իրականացված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 1443-րդ հոդվածի երկրորդ մասի «Է» ենթակետի հատկանիշներով: Քրեական գործը քննում է Քվեմո Քարթլիի շրջանային դատախազությունը»,- հայտարարել են դատախազությունից: