
«Գրքեր բոլոր գյուղերին» ծրագրի շրջանակներում Մարնեուլիի հանրային գրադարանը ստացել է տարբեր ժանրերի շուրջ 2500 անուն գիրք:
Գրքերը Սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ուսանողական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ փոխանցել է Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելաձեն։
Ծրագրի մասնակիցներին հյուընկալել է Մարնեուլիի Շրջանային ղեկավար (գամգեբելի) Մերաբ Թոփչիշվիլին: Նրա խոսքով՝ ստացված գրքերը կբաժանվեն Ծերեթելի, Սադախլո և Շահումյան գյուղերի գրադարաններին:
«Գրքեր բոլոր գյուղերին» ծրագիրը երկարաժամկետ է, որ կազմակերպվում է «Ուսանողական միություն» ՀԿ-ի և Վրաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ: