«Իրավապահները կատարել են որդուս ենթադրյալ մարդասպանի ԴՆԹ-ի վերլուծությունը, բայց ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ նմուշը», — այս մասին interpressnews.ge-ին հայտնել է զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին՝ նշելով, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է և տարբեր փորձաքննությունների եզրակացությունների են սպասում:
«Մի քանի օր առաջ փորձաքննության եզրակացությունը եկավ ԴՆԹ-ի օրինակի համար, բայց ես ուշադրություն չդարձրի, թե որտեղից են վերցրել այդ օրինակը: Իմ համար ամենակարևորն այն է, որ ինչ-որ բան գտնեն», — ասել է Գուգեշաշվիլին՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դա մարդասպանի ԴՆԹ-ն է:
Բացի այդ, Գուգեշաշվիլին տեղեկացրել է նաեւ, որ իր ընտանիքի վրա հարձակում գործած անձի ֆոտոռոբոտն է կազմվել, սակայն, ինչ-ինչ պատճառներով ոստիկանությունը դժվարանում է գտնել նրան:
Գուգեշաշվիլին չի բացառում, որ հարձակումը կրկնվի, այդ իսկ պատճառով նրան պետական անվտանգությունն է հսկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Թբիլիսիում հրազենային վիրավորում էր ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել էր։