«Եթե նայենք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատմությանը, ապա կտեսնենք, որ նախկին եղել են երկրներ, որոնք օկուպացված տարածքներով և վիճելի սահմաններով հանդերձ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, դարձել են Դաշինքի անդամ»,- այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելշվիլին հայտարարել է, նախագահի նստավայրում տեղի ունեցած անվտանգության հարցերի շուրջ քննարկման ընթացքում:
Ըստ Մարգվելաշվիլիի, վերոնշյալից օգտվել բոլորը: Ուժեղացել է Հյուսիսատլանտյան դաշինքը, ուժեղացել են հենց նույն այդ երկրները և նույնիսկ` օգուտ է ստացել ընդլայնման նկատմամբ թերահավատորեն տրամադրված Ռուսաստանը, քանի որ արդյունքում ունի պաշտպանված հարևաններ:
«Մեր տարածաշրջանը հին ժամանակներից եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է եղել և նրա ապագան ուղիղ կապ ունի միասնական Եվրոպայի բարօրության հետ: Այսօր, Սև ծովի արևելյան շրջաններն այս տեսակետից հատուկ ուշադրության կարիք ունեն, քանի որ հենց այս տարածքում գոյություն ունեցող հակամարտություններն են վտանգ ներկայացնում միասնական Եվրոպայի բարօրության համար: Հյուսիսատանտյան դաշինքի կողմից Վարշավայում ընդունված ուղերձը (կոմունիկե) հենց սա է ընդգծում և Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունն է կարևորում»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: