Մարգվելաշվիլի. «Առյուծ է միշտ ձագն առյուծի, միևնույն է արու թե էգ»

????????????????????????????????????

Այս պահից Վրաստանի զինված ուժերի ամրապնդման հարցում, կանայք եւ տղամարդիկ միասին կկանգնեն զինվորական ծառայության: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գեներալ Գիորգի Կվինիտաձեի անվան կադետների ռազմական լիցեյում:  Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, լիցեյի պատմության մեջ, առաջին անգամ հաստատություն են ընդունվել նաեւ աղջիկներ:

«Ուզում եմ շնորհավորել համայն Վրաստանին ուսման մեկնարկի տոնի առիթով: Հատկապես ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին եւ առաջին կուրսեցիներին, որոնք նոր էջ են սկսում իրենց կյանքում: Ուզում եմ, որ այս նոր ճանապարհի սկիզբը հատկապես հետաքրքիր լինի ձեզ համար: Այս տոնը որոշեցի շնորհավորել Գիորգի Կվինիտաձեի անվան կադետների լիցեյից, Քութաիսիից, քանզի սա յուրահատուկ կրթօջախ է եւ յուհատուկ ներդրում ունի մեր երկրի զարգացման եւ առաջընթացի մեջ, մեր երկրի պաշտպանության գործերում: Այս ուսումնարանն առաջին անգամ ընդունեց նաեւ աղջիկների, եւ այս պահից վրացական ԶՈՒ-ի ամրապնդման եւ հաստատման հարցում, կինը եւ տղամարդը միասին կպաշտպանեն հայրենիքը: Ուզում եմ ասել բոլորին՝ թշնամուն եւ ընկերոջը, մեր երկիրը ուժեղ է իր ավանդություններով, որոնց հետ մեր կապը երբեք չի դադարում մեր կապը»,֊ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Նրա խոսքով, ըստ ավանդույթի, պատմության, վրացի կինը, վրացի տղամարդու կողքին է կանգնած եղել, որի վառ վկայությունն են Գիորգի Կվինիտաձեն եւ նրա հետ միասին պայքարող Մարո Մակղաշվիլին:

«Այս երկրում չափորոշիչը դարեր առաջ է հաստատվել եւ այժմ էլ շարունակվում է»,֊ ասել է Մարգվելաշվիլին մեջբերելով վրացական ասացվածքը՝ Անկախ առյուծի սեռից նրա զավակները հավասար են:

Թողնել պատասխան