
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցել է Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվածների ընտանիքներին: Twitter-ի իր էջում Մարգվելաշվիլին գրել է.
«Ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից, որը շատ մարդկանց, այդ թվում երեխաների կյանք է խլել: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»:
Նշենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվել է 64 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս պահի դրությամբ ձերբակալված է 5 անձ: