
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել Համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդի դեմ մահափորձ նախապատրաստելու փաստով Դատախազության հայտարարության առնչությամբ:
«Վրդովված եմ, որ փորձ է արվել վերջ տալ պատրիարք-կաթողիկոսի կյանքին: Մենք ակտիվորեն հետևում ենք հետաքննությանը՝ ելնելով երկրի շահերից սպասում ենք գործի շուտափույթ բացահայտմանը: Լիահույս ենք, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, կպարզի հանցագործության պատվիրատուին, ու մասնակիցներին»,-ասված է նախագահի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է, որ Իլիա երկրորդի դեմ մահափորձ է նախապատրաստվել: Գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի խոսքով՝ քննությունը պարզել է, որ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն ձեռք է բերել ցիանիդ, որով նպատակադրվել է թունավորել պատրիարքին: Մամլաձեն ձերբակալված է, քննությունը շարունակում է: