
Վրաստանի նախագահի աշխատակազմը իշխող «Վրացական երազանք»-ի հետ պատրաստ է հանդիպել հոկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին:
«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ իրավիճակն այդքան բարդացնում են: Ավելի քան մեկ շաբաթ է՝ Վրաստանի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել: Նախագահը միշտ բաց է քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ քննարկումների համար: Սակայն, անտեղի շահարկում է ընթանում»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:
Նրա խոսքով, նախագահը այդ շահարկումներին վերջ տալու համար «Վրացական երազանք»-ի անդամներին հանդիպման է հրավիրում: