
Ապրիլի 20- ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Չորսօրյա այցի ընթացքում նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ինչպես Ֆրանսիայի բարձրաստիճան այրերի, այնպես էլ քաղաքական գործիչների ու փորձագետների հետ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումը նախատեսված է վաղը` ապրիլի 21-ին: Վրաստանի նախագահի խորհրդական և արտաքին գործերի քարտուղար Թենգիզ Փխալաձեի խոսքով` պաշտոնական այս այցի շրջանակներում Ֆրանսիայի հետ կարևոր է ամրագրել մի շարք դիրքորոշումներ.
«Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը այս այցի ամենակարևոր հատվածն է: Ֆրանսիայի հետ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու»,- հայտարարել է Փխալաձեն` նշելով, որ Վրաստանը Ֆրանսիայի հետ ակտիվորեն համագործակցում է անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում:
Ֆրանսիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Եկատերինե Սիրաձե-Դելոնեի խոսքով` հանդիպումների օրակարգային հարցը վիզայի ազատականացումն է: Ինչպես փոխանցում է «Ռութավի 2-ը»` Սիրաձե-Դելոնեն ընդգծել է, որ Ֆրանսիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Լուսանկարը` նախագահի ֆեյսբուքյան էջից