Գիորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
«Այս ընտրություններին ես չեմ պատրաստվում մասնակցել: Պետք է ասեմ, որ այս ընտրությունները խիստ կարևոր են․ քաղաքացիները կորոշեն, թե ինչպիսին կլինի Վրաստանը ապագայում: Վրաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ պետք է հասնենք նրան, որ երկիրը դառնա ժողովրդավարական, ծառայի ժողովրդին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի հոկտեմբերը 17-ից:
Հիշեցնենք՝ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: