
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հրշեջ-փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ:
«Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ Վրաստանի հրշեջ-փրկարարներին: Անգնահատելի է ձեր ամենօրյա սխրանքը, որ դժվարին պայմաններում ի ցույց եք դնում բարձր մասնագիտական հմտություններով՝ պայքարելով մարդու կյանքի համար: Մեր հանրությունը երբեք չի մոռանա մասնագիտական պարտավորությունները կատարելու ժամանակ կյանքից հեռացած փրկարարներին»,-հայտարարել է Մարգվելաշվիլին: