
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Սուրբ Գևորգի տոնի` «Գիորգոբայի» առիթով շնորհավորական ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին։ «Շնորհավորում եմ Գիորգոբայի տոնի առթիվ։ Թող, որ Սբ. Գեւորգի հոգին ուժ տա ձեզ եւ համայն Վրաստանին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը, ով ներկա է գտնվել Կախեթիի շրջանի Շավնաբադայի Սբ. Գևորգ տաճարում` օրվա առիթով մատուցված պատարագին։
Պատարագին ներկա է եղել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին եւ անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշիլին։
Հիշեցնենք՝ Շավնաբադայի Սուրբ Գեւորգ եկեղեցին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդն օծել է 90-ականների սկզբին։