
Վրաստանի նախագահը և առաջին տիկինը «Պահանջիր վրացականը» ծրագրի շրջանակներում այցելել են Իմերեթիում գործող վրացական երկու կազմակերպություն:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն` Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Քութայիսիում գործող կոշիկների և «Գուրման» մսամթերքի արտադրամասեր:
Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի բնակչությունը վրացական արտադրանքի պահանջով և ձեռք բերմամբ հզորացնում է Վրաստանի տնտեսությունը և իր քաղաքացիական պարտքն է կատարում: