Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան: Մարգվելաշվիլիին արդեն ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն, Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, արտաքին հարաբերությունների քարտուղար Թենգիզ Փխալաձեն, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությունը, Վրաստանի տարանցիկ դերը: Մարգվելաշվիլին Նազարբաևին հրավիրել է Վրաստան՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը կարևոր «իմպուլս» են հաղորդում երկկողմ քաղաքական, առևտրա-տնտեսական ու մշակութային հարաբերությունների զարգացմանը: