
Պետական այցով Հունաստանում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Հանդիպմանը կարևորվել է երոպական արժեքների վրա հիմնված երկկողմ համագործակցության դարավոր պատմությունը։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումները։
Ընդգծելով տնտեսական համագործակցության դրական առաջընթացը, կողմերը խոսել են համագործակցության խորացման կարևորության և գործնական քայլերի մասին:
Անվտանգության շուրջ զրույցի ժամանակ Մարգվելաշվիլին Ցիպրասին է ներկայացրել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը:
Տեղեկացնում է «agenda.ge»-ն: