
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել ամենամյա զեկույցի մանրամասները, որը` ըստ գործող օրենսդրության, ներկայացվելու է երկրի Խորհրդարանում: Նախագահը և մարդու իրավունքների պաշտպանը խոսել են նաև երկրում մարդու իրավունքների ուղղությամբ ստեղծված իրավիճակի, դատական բարեփոխումների և այսպես կոչված` «գաղտնալսումներին վերաբերող օրինագծի» վերաբերյալ: