Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին: Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` կողմերը խոսել են Վրաստանի և Ուկրաինայի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ և ապօրինի գործողությունները Ուկրաինայում: Ուկրաինայի պաշտպանության նախարարը Մարգվելաշվիլիին փոխանցել է նախագահ Պորոշենկոյի շնորհակալությունը միջազգային հարթությունում Ուկրաինայի աջակցության համար:
Հանդիպմանը խոսվել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Վրաստան այցի պատրաստման հարցերի վերաբերյալ: