Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ ամենայն հավանականությամբ հանդիպման թեման Վրաց Ուղղափառ եկեղեցու շուրջ ծագած սկանդալն է։ Հանդիպման մասին, սակայն, նախագահի աշխատակազմից դեռևս լրացուցիչ մեկնաբանություններ չեն արվել:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գիորգի Մամալաձեն փորձել է ցիանիդով թունավորել պատրիարքին։ Մամալաձեն այժմ ձերբակալված է, քննությունը շարունակվում է։