Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Անկարայում կմասնակցի Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Անկարայի օդանավակայանում Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունից հետ Վրաստանի նախագահը կուղևորվի Թուրքիայի նախագահական նստավայր, որտեղ աշխարհի 20 երկրից ժամանած առաջնորդների հետ կմասնակցի երդմնակալության արարողությանը:
Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությունից հետո Էրդողանը Գիորգի Մարգվելաշվիլիին կհրավիրի պաշտոնական ընթրիքի։
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հաղթանակ է տարել։