Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Սևծովյան անվտանգությունը՝ եվրոպական կայունության անկյունաքար» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում։
Վրաստանի նախագահն ուսանողներին ներկայացրել է Եվրոպայի զարգացման ճանապարհին Սևծովյան տարածաշրջանի պատմական կարևորությունը՝ նշելով, որ հարվկովկասյան տարածաշրջանի ապագան ուղիղ կապ ունի ԵՄ անդամ երկրների բարեկեցության ու առաջընթացի հետ:
«Վրաստանը եվրոպական երկիր է, ոչ թե Եվրոպայի հարևան»,- նշել է նախագահը՝ հավաստիացնելով, որ Վրաստանը դարեր շարունակ ակտիվորեն ներգրավված է եղել Եվրոպայի զարգացման գործում։
Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև վրաց-ռուսական հարաբերությունների և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մասին:
«Չնայած նրան, որ Վրաստանի 20%-ը բռնագրավված է, մեր բնակչության 15%-ը բռնի տեղահանված ու փախստական է, Վրաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններում ոչ անդամ երկրներից ամենամեծ ներդրումն ունի»,-Մարգվելաշվիլիի ելույթն է փոխանցում Վրաստանի նախագահի աշխատակազմը։