
Գիորգի Մարգվելաշվլին հանդիպել է ամուսնական կապի մասին հանրաքվե անցկացնել նախաձեռնող խմբի հետ:
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահը հանրաքվեի հետ կապված կոնկրետ որոշում կընդունի` Սահմանադրությամբ թույլատրելի ժամկետում: Վրաստանի կենտոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 30-ին նախագահին ուղարկել է ամուսնական կապի մասին հանրաքվեի առաջարկը , ինչպես նաև դրա հետ կապված սեփական եզրակացությունը:
Հիշեցնենք` հանրաքվեի հարցը` համաձ՞այն եք, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է: