Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն տեղեկացրել է, որ երկրի ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլիի տարեկան հաշվետվությունը վերաբերում է բոլոր այն կարևոր հարցերին, որոնք մտահոգում են Վրաստանի քաղաքացիներին:
Դոլիձեն, սակայն, չի մանրամասնել նախագահի հերթական ելույթի թեմաները:
Հիշեցնենք` երկրում տիրող իրավիճակի, կարևոր ու խիստ արդիական հարցերի շուրջ Վրաստանի նախագահը ամեն տարի խորհրդարանի առջև հանդես է գալիս հաշվետու ելույթով: Ավանդույթի համաձայն, դա սովորաբար տեղի է ունենում գարնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրը:
Նախագահի ելույթի օրը նախագահական վարչակազմի հետ խորհրդակցության արդյունքում որոշում է խորհրդարանի բյուրոն: