Վրաստանում այս տարվա աշնանը տեղի կունենա նախագահի ընտրությունը: Արդյո՞ք գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կպայքարի երկրորդ պաշտոնավարման համար, պարզ կդառնա հուլիսին: Նախագահն իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու է հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ, իշխող «Վրացական երազանք»-ը մրցակից է տեսնում հենց Գիորգի Մարգվելաշվիլիին, ով 2013 թվականին «Վրացական երազանք»-ի աջակցությամբ ընտրվեց նախագահ:
«Մայիսի 12-ին տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ուսանողները նախագահին խնդրել են գնահատել ներքին գործերի նախարար Գախարիայի գործունեությունը: Մարգվելաշվիլին չի խոսել կոնկրետ նախարարի մասին, սակայն քննադատել է «Վրացական երազանք»-ին: Ասել է, որ թմրանյութերին վերաբերող քաղաքականությունը լավագույն տարբերակը չէ, որի հետևանքով էլ երկրում լարվածություն կա»,- գրում է «Ռուսթավի 2»-ը: