ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, Մայամիից 60 կմ հեռավորությամբ գտնվող Պարկլենդ քաղաքում, որը 2017 թվականի տվյալներով ճանաչվել է «ամենաանվտանգ քաղաք», 19-ամյա երիտասարդը հրազենով սպանել է 17 աշակերտի։
Ականատեսները նշում են, որ Marjory Stoneman Douglas High School-ում ողբերգությունը տեղի է ունեցել դասերի ավարտից տասը րոպե առաջ։ Նշվում է, որ հանցագործը նախ գործի է դրել հրդեհային ազդանշանը, ինչը խուճապ է առաջացրել դպրոցում, իսկ հետո կրակել է վազող մարդկանց վրա
Ըստ տարածված տեղեկությունների՝ հարձակվողը 19-ամյա Նիկոլաս Քրուզն է, ով կրակել է AR-15 կիսաավտոմատ հրացանից: Նրան ձերբակալել են դեպքից մոտ մեկուկես ժամ անց։
17 աշակերտներից 12-ը մահացել են դպրոցի շենքում, երեքը՝ դպրոցից դուրս, իսկ 2-ը հիվանդանոցում: Չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ երեք վիրավորները ծանր վիճակում են: