
Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Մարնեուլիում մարդկանց վաճառքի՝ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել են 1962 թ. ծնված Լ.Գ.-ին:
Հետաքննությունը պարզել է, որ վերջինը զբաղվում էր մարդկանց վաճառքով: Նա խաբեությամբ տարբեր տարիքի աղջիկների պահել է Մարնեուլի քաղաքի հյուրատներից մեկում՝ սպառնալիքներով սեռական շահագործման ենթարկել:
Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, հանցագործությունը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում: