
Մառնեուլիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել: Երկու ավոտբուսով նրանց տեղափոխել են Մառնեուլիի ոստիկանության շենքի հարակից տարածք: Ավտոբուսներից բացի մի քանի հատուկ նշանակության ավտոմեքենա կա:
Հիշեցնենք, որ նախօրեին Մառնեուլիին հարակից Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում էր տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: