Վրացական «GDS» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, ընդհարումը տեղի է ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիգա Բոկերիայի եւ Վրաստանի Oկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների եւ բնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարիի և Մարնեուլիում «Վրացական երազանքի» կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածու Թամազ Նավերիանիի միջև: Հեռուստաընկերության փոխանցմամբ, վեճը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ընտրատեղամասից հանձնաժողովի ղեկավարը աղմուկ բարձրացնելու պատճառով դուրս է հրավիրել «Միացյալ ազգային շարժման» վստահված անձանցից մեկին։ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներն արդեն իսկ պահանջում են չեղյալ համարել ընտրատեղամասի արդյունքները: Սոզար Սուբարին հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժումը» նման վարքագիծ է դրսևորում, քանի որ գիտակցում է որ պարտվելու է: