
Դեկտեմբերի 26-ին Պանկիսի կիրճում իրականացված հատուկ գործողության արդյունքում վիրավորված, ավելի ուշ Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել Պետական անվտանգության ծառայության պետին:
«Այս ամենը հիմնված է ինչ-որ ստի վրա: Իմ հիմնական նպատակն է Ստրասբուրգ հասցնել այս գործը, ապացուցել իմ և որդուս` Թեմիրլանի ճշմարտությունը: Երկրորդ իմ պահանջն է, որ դատարանի առջև կանգնեն մեղավորները, սկսած Գոմելաուրիից (նկատի ունի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին-խմբ․), ով իրականացրել է այս ամենը»,- հայտարարել է Մաչալիկաշվիլիի հայրը:
Նշենք, որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Պանկիսի` հանդիպելու տեղի բնակչությանը: