Սամցխե-Ջավախեթիի 6 շրջանային կազմակերպություններից 5-ը դուրս է եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, բացառություն է կազմել միայն Բորժոմին:
«Interpressnews»-ի թղթակիցը հայտնել է, որ վերոնշյալ կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, կմասնակցի միայն Բորժոմիի տարածքային կազմակերպությունը:
Գրասենյակի ղեկավար Վախթանգ Քվաթաձեն հայտարարել է, որ պատվիրակների ընտրությունը հանձնաժողովի միջոցով չի ընտրվել: Բորժոմիի շրջանային գրասենյակի ներկայացուցիչները համագումարին կմասնակցեն հյուրի կարգավիճակով:
«35 պատվիրակ ենք ընտրել, կուսակցությունում առկա իրավիճակի պատճառով հանձնաժողովը չի կարողացել ընտրել նրանց: Այդ պատճառով Բորժոմիի 9 անձից կազմված խորհուրդը որոշել է, որ մենք պետք է ամրագրենք մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Քվաթաձեն:
Վերջինս գտնում է, որ կուսակցության ղեկավարը պետք է լինի միջազգային մակարդակի քաղաքական գործիչ, ինչպիսին Միխեիլ Սահակաշվիլին է: