
«Այն ժամանակ, երբ իշխանության էր «Միացյալ ազգային շարժումը», 60-րդ ընտրատեղամասում ընտրություններն ընթանում էին հետևյալ կերպ՝ քվեատուփը գողանում էին, հետո նոր քվեատուփ էր ներս բերվում»,- անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ՄԱՇ-ի հայտարարությանը, հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, հոկտեմբերի 21-ի ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում»-ը խախտումներ չի գտել, խոսում է միայն մի քանի ընտրատեղամասերում տեղ գտած աննշան խախտումների մասին: Դա, ըստ Մդինարաձեի, նշանակում է, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ մթնոլորտում:
«Ասել, թե խախտումները համակարգված բնույթ են կրել, անշուշտ, իրականությունից հեռու է, սակայն, իհարկե, բոլոր խախտումներին պետք է ուշադրություն դարձնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մամուկա Մդինարաձեն: