
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները Օզուրգեթիի քաղաքապետարանի առջև վերմակներ են տեղադրել՝ հայտարարելով, որ շարունակելու են հացադուլը:
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները երեկ են բողոքի ակցիա սկսել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Բեսո Քաթամաձեին ծեծի ենթարկած անձանց։
Քաթամաձեն պահանջում է գործի վերանայում։ Տեղեկացնենք, որ վերջինիս վրա հարձակում գործած Տարիել Արոշիձեին Օզուրգեթիի շրջանային դատարանը տուգանել է ընդամենը 5000 լարիով: