ՄԱՇ-ը Սահմանադրական հանձնաժողովում 8 անդամ կունենա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող  քաղաքական գործիչների անունները:

Ձևավորվող հանձնաժողովում  կաշխատեն կուսակցության թվով 8 անդամներ` Գիորգի Տուղուշին, Օթար Կախիձեն, Զուրաբ Ճիաբերաշվիլին, Խաթունա Գոգոգրիշվիլին, Սերգի Կապանաձեն, Սալոմե Սամադաշվիլին, Մամուկա Չիքովանին և Իրակլի Աբեսաձեն:

«Մենք կարծում ենք, որ հանձնաժողովը պետք է աշխատի ամենակարևոր թեմաների շուրջ, որոնք իրականում փոփոխություններ կբերեն երկրին։ Դա ընտրական համակարգի փոփոխությունն է,  որպեսզի ներկայիս անարդար համակարգն այլևս գոյություն չունենա: Մենք կոչ ենք անում իշխող թիմին, ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին իրենց  ուշադրությունը սևեռել այս թեմայի վրա»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեն:

Վերոնշյալ  հանձնաժողովում իշխող «Վրացական երազանք»-ը 23 ներկայացուցիչ կունենա, «Վրաց Հայրենասերների միություն»-ը՝ 2:

 

Հիշեցնենք, որ հանձնաժողովի ձևավորման հարցում կառավարությունն ու նախագահականը տարաձայնություններ են ունեցել:

Թողնել պատասխան