«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հուլիսի 11-12-ին Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հայտարարություն է տարածել:
Ընդդիմության ներկայացուցիչները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներին կոչ են անում հաշվի առնել պաշտպանունակության ուժեղացման նպատակով Վրաստանի արած քայլերը՝ միջոցներ ձեռնարկելով ՆԱՏՕ-ին անդամագրվելու կապակցությամբ:
«Մենք կարծում ենք, որ Վրաստան պետությունն արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն: Մենք կոչ ենք անում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը հաշվի առնել վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում արված բարեփոխումները՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով անդամակցության հարցով»,-ասել է «Միասնական Ազգային Շարժում» քաղխորհրդի անդամ Գիորգի Բարամիձեն: